Քաղաքական

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևիցե քայլ չի արել. Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել. «Մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից ու Ռուսաստանի դեմ հատուկ որևիցե քայլ չենք արել»։ 

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները. «Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեր համար»։ 

Նա պնդել է, թե Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի. «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն ես չեմ հասկանում։ Հայաստանն այս հարցում չպետք է պիոներ լինի, նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական