Ս.թ. մարտի 31-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Կանատ Թումիշի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի մի շարք երկրներում և բազմակողմ կառույցներում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Քննարկվել են տնտեսական փոխկապակցվածությանն ու տրանսպորտային և լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցեր։ Վերահաստատվել է հակամարտությունների չկարգավորվածության և միջպետական փոխհարաբերությունների հիմքում կրոնական գործոնի ներմուծման՝ երրորդ կողմերի փորձերին հակազդելու պահանջվածությունը: