Քաղաքական

Գնել Սանոսյանը և ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցեր

Գնել Սանոսյանը և ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։ Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։

ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող  քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։

Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին  համապատասխանեցնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական