Քաղաքական

Քննարկվել են հայ-ուկրաինական տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։