Քաղաքական

Քերոբյանը մասնակցել է «Թվինինգ» ծրագրի ավարտական համաժողովին

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 28-ին մասնակցել է «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» խորագրով «Թվինինգ» ծրագրի ավարտական համաժողովին։

Վահան Քերոբյանը նշել է, որ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել ու ամրապնդել Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) հետ ասոցիացման անդամակցության պայմաններին։

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021 թ․ հունիսին։ 
Ծրագրի նպատակն էր աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը ՀՀ հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես որակի ազգային ենթակառուցվածքի հիմնասյուներ։