ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներդրված լինի երաշխավորի ինստիտուտ։ Radar Armenia-ն դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ փորձելով պարզել, թե ի՞նչ դիրքորուշում ունի Միացյալ նահանգներն այս հարցի վերաբերյալ և արդյոք պատրաստ է ստանձնել խաղաղության պայմանագրի երաշխավորի դերը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի խթանմանը։ Ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար։ Մենք շարունակում ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, որպեսզի այս երկրները հասնեն տևական, կայուն ու ամուր խաղաղության։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ վեճերի լուծումն ուժի կիրառման միջոցով անընդունելի է»։
Հայկ Մագոյան