Քաղաքական

Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաչինի միջանցքից հյուսիս ընկած ճանապարհները․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին զերծ մնալ Հարավային Կովկասում «իրավիճակը սրող սադրիչ գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»։  

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է հայտարարել, իբր վերջին օրերին Հայաստանից իրականացվել է կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխում։

«Չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին և այս հարցի շուրջ ծավալված քննարկումներին, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել զենքի և այլ զինտեխնիկայի տեղափոխումը կանխելու համար: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ կանխելու Լաչինի ճանապարհից հյուսիս գտնվող հողային ճանապարհների օգտագործումն անօրինական գործողությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։