Կիրակի, 11 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 14 ℃

Рус Eng

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

Քաղաքական

25 Մարտի, 17:13

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը։

Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում՝ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքներ»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում