Քաղաքական

Հայ-թուրքական սահմանը դիպվածային բացվել է նախկին պաշտոնյայի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Մարգարայի սահմանը նախկինում բացվել է դիպվածային։

«Անուններ չեմ ասի, բայց բացվել է՝ ոչ հանրային շահի համար, մի պաշտոնյայի համար է բացվել, օրինակ, իր մասնավոր ընկերության համար, ծանր տեխնիկայի ներկրմամբ, որովհետև այդ տեխնիկան Վրաստան տեղափոխելը ավելի թանկ կլիներ: Եղել է զանգ, միջնորդություն Թուրքիայի իշխանություններին, նրանք էլ մեծահոգաբար թույլ են տվել՝ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր ծանր տեխնիկան հայ-թուրքական սահմանով անցկացնի»,- ասել է Միրզոյանը՝ անուններ չհրապարակելով։