«Ես էլի եմ լսել սահմանումներ այն մասին, որ ՌԴ-ն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքն առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել հենց հիմա։ Այս սահմանումը ճշգրիտ չէ՝ առնվազն Արևմուտքի մասով». հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա որոշ մանրամասներ է բացահայտել. «Ռուսական տարբերակը, որ ինչ-որ պահի քննարկվել և մերժվել է ադրբեջանական կողմից, ենթադրում է ԼՂ կարգավիճակի պարզաբանում հետագայում։ Այս փաստաթղթով բանակցային այս գործընթացը, որում ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում, որտեղ մեխանիզմի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում և հասցեագրում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»։