Քաղաքական

Գերիների հարցը մշտապես բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումներում

Գերիների հարցը մշտապես բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումներում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԳՆ առաջնահերթությունների շարքում անկյունաքարային է շարունակել մնալ հայ գերիների վերադարձի խնդիրը:

Ըստ նրա՝ հարցը մշտապես բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում. «Շարունակվել են նաև օպերատիվ աշխատանքները ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի հետ: ՀՀ ԱԳՆ-ն այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ կազմել և ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ բողոք-զեկույցի փաթեթ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև կամայական ձերբակալությունների հարցերով և բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբերին»։

Նախարարը նշել է, որ գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում և այլուր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական