Քաղաքական

Տիկին Զախարովան վերահաստատում է ՀՀ ԱԺ նախագահի կարծիքը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. «Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, և ուզում եմ կրկին հարցեր ուղղել ՀՀ կողմին. նրանք, ովքեր ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ մուտքը։ Երևի, ինչ-որ կերպ տեսնում են»։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին, ով ասաց. «Փաստացի, տիկին Զախարովան վերահաստատում է ՀՀ ԱԺ նախագահի՝ նախկինում հնչեցրած այն կարծիքը, որ ՀԱՊԿ-ը չի իրականացնում իր կողմից ստանձնած համապատասխան պարտավորությունները, չի պատկերացնում դրանք և հարցադրումով է դիմում, թե ինչպես մուտք գործել տարածաշրջան»։