Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 66, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։
Հիշեցնենք, ինչպես ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասել էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը: Մասնավորապես, բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի յուրաքանչյուր 5 տարին մեկ, և այսպես կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: