Քաղաքական

Քննարկվել են հայաստանյան շինարարական ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը։ 
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։

Քննարկվել են նաև հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական  մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ Հետևաբար ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։