Քաղաքական

«Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան

«Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան

«Գործընթաց կա, և այն տեղում կանգնած չէ, հետևաբար այն փակուղի անվանելը սխալ է»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին։ Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանը հազիվ թե հերթական սադրանքի դիմելուց զսպվի՝ չնայած այդ հանգամանքին։ Խոսելով ռազմական հնարավոր ագրեսիան կանխելու հնարավորության մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։ Եթե անգամ ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք զբաղվել, զբաղվում ու զբաղվելու ենք երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, նա նշել է. «Ռուսական առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99%դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։ 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական