Խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակման հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով է
Քաղաքական
20 Մարտի, 13:03
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են տարբեր խողովակներով.
«Տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում։ Ինչ-որ հարցեր կան, որ Արցախի իշխանություններն են մասնակցում և խոսում։ Դրանք, մասնավորապես, ԼՂ-ին վերաբերող հարցերն են։ Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով։ Հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է»,- ասել է նա՝ շեշտելով, որ հիմնական դերակատարը շարունակում է մնալ ՌԴ-ն, սակայն նաև կան նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։
Հետևեք մեզ Telegram-ում