Բլինքենը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հավատարմության համար
Քաղաքական
20 Մարտի, 22:40
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Բաքվի հետ բանակցություններում առկա խնդիրները լուծելու համար։
Ըստ Պետքարտուղարության մամուլի ծառայության՝ զրույցի ընթացքում Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունն Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունները հեշտացնելու համար։
«Քարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հավատարմության համար և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել չլուծված հարցերին լուծումներ գտնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Բլինքենը հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ուղիղ բանակցություններին և դիվանագիտությանը Հարավային Կովկասում՝ կայուն խաղաղություն պահպանելու համար, ինչպես նաև ընդգծել է, որ ռազմական լուծում չկա։
Հետևեք մեզ Telegram-ում