Հայտնի է, թե ինչ հարցեր կքննարկեն Միրզոյանը և Լավրովը
Քաղաքական
19 Մարտի, 21:27
Մարտի 20-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները կքննարկեն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի համատեքստում։
Նշվում է նաև, որ նախարարները քննարկելու են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը:
Հետևեք մեզ Telegram-ում