Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

Ալիևը պայման է դրել. Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք

Քաղաքական

18 Մարտի, 15:12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ պայման է դրել: 


«29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ՝ նա պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի մեր պայմանների համաձայն։  Միայն այս դեպքում նրանք կկարողանան հարմարավետ ապրել 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում: 

Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաև նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։  Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա։  

Մենք ունենք ուժ, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում և ունենք ուժեղ կամք։  Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում