Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

Կարևոր է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում․ ԱԳՆ

Քաղաքական

17 Մարտի, 23:48

Մարտի 17-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդրների: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում