Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Հիշեցնենք, երեկ էլ Իմանգալի Տասմագամբետովն այցելել էր Ջերմուկ, ծանոթացել 2022թ. սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքներին։