Քաղաքական

Եթե ՌԴ-ն չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ ԱԽ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե ՌԴ-ն չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ ԱԽ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՊԲ-ն ԼՂ ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը». կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է ՌԴ դաշնային խորհրդի՝ ԼՂ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին 2020թ. նոյեմբերի 18-ին ընդունած որոշումը․ «Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Վլադիմիր Պուտինը ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշեցրել՝ «հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վտանգից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»։ ՌԴ դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ի որոշման մեջ։ Այսպիսով, ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք. «Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»։

Միաժամանակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին, որոնց գործողությունների շնորհիվ Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամը չվերածվեց հումանիտար աղետի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական