Քաղաքական

Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտ. Քոչարյան

Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, ինքը պահեց զինվորականի իր պահվածքը, և այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը, որ իրականացնում է բազմաթիվ դրվագների քննություն, Օնիկ Գասպարյանի կարիքը զգում է, և ինքն իր գիտելիքներով ու ինֆորմացիայով կիսվում է նախաքննական մարմնի հետ. ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պատերազմից հետո բանակն էլ ուներ իր էմոցիաների դրսևորման գործառույթները, և պետք է ամեն ինչ անեինք, որ էմոցիաները չդրսևորվեին տանկերը Երևանում տեսնելու առումով»,- ասել է նա։

Քոչարյանը չի բացառել, որ Օնիկ Գասպարյանն առաջիկայում վերադառնա ԶՈՒ. «Ես չգիտեմ՝ Օնիկ Գասպարյանը կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ։ Բայց Օնիկ Գասպարյանը ոչ միայն ի վիճակ է անել վերլուծություններ, արձանագրի փաստեր, այլև իր անցած ճանապարհով կարող է իր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը»։