Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այսօր՝ մարտի 16-ին աշխատանքային այցով Ջերմուկում է. այս մասին տեղեկացրել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

«Այցի շրջանակներում պն․ Տասմագամբետովի հետ, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել ենք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը, նաև բնակիչների մոտ առաջացած բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական խնդիրները։ Նշվել է, որ ռազմական գործողությունների պահին Ջերմուկի առողջարաններում ու հյուրատներում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, նաև որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ մեր խաղաղ քաղաքի նկատմամբ իրականացված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ուշադրության կենտրոնում պահելու, նաև ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։