Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

«Ո՞րն է ՀԱՊԿ այլընտրանքը». Սուրեն Պապիկյանը պատասխանել է Գեղամ Նազարյանի հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

15 Մարտի, 12:11

«Հայաստանի համար այսօր ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պապիկյանը նշեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. «Եթե դուրս եկողներ կան, Հայաստանից են դուրս գալիս։ Դրանով ենք մենք մտահոգ։ Պաշտպանության նախարարը, նախարարությունն իրականացնում է այն գործունեությունը, որով պետք է առաջնորդվենք մեր միջազգային պարտավորություններին համաձայն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը