Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 17 ℃

Рус Eng

Շեշտվել է հումանիտար միջանցքի գործունեությունը վերականգնելու հրամայականը

Քաղաքական

14 Մարտի, 18:46

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին:

Նախագահը նշել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Նախագահն ընդգծել է, որ դա ամբողջովին անընդունելի դիրքորոշում է: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում