Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

«Գնացին Բաքու, հետ կգա՞ն». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

14 Մարտի, 13:37

«Երաշխիքի խնդիր կա. գնացին Բաքու, հետ կգա՞ն։ Այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու մասին Ադրբեջանի առաջարկին։

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի իրավունքների և անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խոսողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչը։ Նա նաև նշել է՝ երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից խեթ հայացքներ, կասկածներ կան՝ «էդ ինչ դավադրություներ են»․ «Մենք կարծում ենք՝ ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և այդ ակնկալիքների բավարարման, ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորությունն ստանան։ Եվ կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ պետք է լինի էֆեկտիվ խոսակցություն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում