Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 4 ℃

Рус Eng

«Մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

14 Մարտի, 13:01

«ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում ինքը հայտարարել է, թե այդ մտավախությունը տեղին չէ, բայց կա այլ մտավախություն՝ որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից․ «Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով կամ չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է»։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե չստացվի, որ դրանով իշխանությունը ժողովրդին սխալ ուղերձ է հղում. «Բոլորդ վկա եք, թե մենք որքան երկար ու հետևողական ենք աշխատել ու շարունակում աշխատել ՀԱՊԿ-ի հետ»։

Նա նաև շեշտել է. «Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը մեզ անհանգստացնում է»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը