Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Հարկ եմ համարել մտահոգություններ փոխանցել ՌԴ նախագահին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Քաղաքական

14 Մարտի, 13:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցին։ 

Վարչապետը որոշ մանրամասներ է հայտնել երեկվա զրույցից. «Երեկվա մեր խոսակցությունը ՌԴ նախագահի հետ նվիրված է եղել հիմնականում ԼՂ-ում էսկալացիայի վտանգին: Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկատվությունը, իմ տպավորությունները: Նաև ընդգծել եմ, որ կարծում եմ՝ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:

Ինձ համար ամենակարևոր խնդիրը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում այն է, որ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա, դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո:

Դա նույնպես տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Հարկ եմ համարել այդ մտահոգությունները փոխանցել ՌԴ նախագահին»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը