Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի նշանակման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի նշանակման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում Խաչիկ Ղազարյանի նշանակմանը։

Ղազարյանի դեմ կոռուպցիայի դեպքով հարուցված քրեական գործը, ըստ Փաշինյանի, արդարացման հիմքով կարճվել է. «Դա ի վերջո, դատական համակարգից պետք է այդ մարդիկ նշանակվեն: Խնդիրն այն է, որ դատական համակարգը մեկ գործողությամբ չենք կարող դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում ենք: Կառավարությունն ի՞նչ կարող է անել, օրինակ, կառավարությունը բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, փորձում է սոցիալական երաշխիքների համակարգ ստեղծել:

Մյուս կողմից բոլոր այդ ահազանգերը պետք է նայել: Ենթադրում եմ՝ նաեւ ԲԴԽ-ն է այդ ինֆորմացիան տեսնում եւ եթե այդ ինֆորմացիան պետք է մղի ինչ-որ գործողության, կմղի: Եթե չպիտի մղի գործողության, ուրեմն չպետք է մղի: Եթե այդպես նայենք, կարող են շատ դատավորներ լինել, որոնց վերաբերյալ վարույթներ են եղել, բայց մենք հիմա դե յուրե կարճումը համարում ենք գործոն, թե՞ չենք համարում: Դա հարց է, որի պատասխանը նաեւ ես  պետք է տամ, բայց եթե այդպես է, պետք է օրենսդրական կարգավորումներ անենք»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական