Քաղաքական

«Պայմանավորվածություն ունենք, որ պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել». Փաշինյանը՝ քրեական գործերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորմանն ու դրա շուրջ մեկնաբանություններին։

Նրա խոսքով՝ բոլորը հավասար են օրենքի առաջ. «Բայց սա նշանակում է նաև՝ ոչ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել։ Իհարկե, պրոբլեմ է։ Ես անկեղծ ասեմ, ժողովուրդն էլ է դրանից դժգոհ՝ էդ բռնել-բաց թողնելու տրամաբանությունը մարդկանց էլ, ինձ էլ շատ է ներվայնացնում։ Ես մի ակնկալիք ունեմ գործընկերներիցս՝ յոթ անգամ չափեն, մի անգամ կտրեն։ Եթե տեսնում են՝ գործերը գնալու են դատարանում քարուքանդ լինեն․․․ Ես չեմ միջամտում իրենց գործերին, իրենք էլ են խայտառակ լինում, բայց, մեծ հաշվով, ո՞վ է մտածում, որ ես չեմ այդ ամենը նստում-գրում։ Դրա համար եմ ես այս դեպքերում հանգիստ։ Անհանգիստ եմ բարոյական առումով, բայց մյուս կողմից հանգիստ եմ, գիտեմ, որ մեր իրավապահ համակարգը գործում է սկբունքային, մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել»։

Վարչապետը նաև նշեց, որ իրենք իրենց նկատմամբ ավելի խիստ պետք է լինեն, քան ուրիշների։