Հայաստանը Նեպալում նոր դեսպան ունի
Քաղաքական
13 Մարտի, 18:40
Յուրի Բաբախանյանը համատեղության կարգով նշանակվել է Նեպալում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանին, համատեղության կարգով, նշանակել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նշենք, որ Բաբախանյանը Հնդկաստանում և Շրի Լանկայում ՀՀ դեսպանն է։
Հետևեք մեզ Telegram-ում