Քաղաքական

Քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել` անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը նաև մտքեր ենք փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը»,- տեղեկացրել է նա: