Չկան յուրային դատավորներ. նախարար
Քաղաքական
13 Մարտի, 14:18
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդադարձել է ԲԴԽ-ի կողմից դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը։ Ըստ Մինասյանի՝ այս իշխանության օրոք չկան նաև յուրային դատավորներ։
«Դատավորը չի կարող քննադատել այլ դատարանի վճիռը, այլ դատավորի գործունեությունը՝ սա նաև միջազգային ստանդարտներով երաշխավորված։ Դատավորն այդ արարքն արել է, պետք է պատժվի։ Եթե չեմ սխալվում, նույն դատավորը նաև այլ կարգապահական վարույթով է անցնում»,- ասել է նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում