Քաղաքական

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է. Հաջիև

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է. Հաջիև

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի այլ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը դուրս է միջազգային օրակարգից։

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայ բնակիչներին հատուկ արտոնություններ չեն սպասվում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական