ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Մարուքյանն այս կապակցությամբ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Հաջիևը հայտարարել է, թե ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի: Նա պնդում է, որ սա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»։