Քաղաքական

Հայաստանը կարծում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտական է. Հաջիև

Հայաստանը կարծում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտական է. Հաջիև

«Հայաստանը հույս ուներ, որ ՀԱՊԿ-ը կօգներ իրեն պահելու Ադրբեջանի տարածքները, սակայն կազմակերպությունը չցանկացավ լինել Երևանի արկածախնդիր քաղաքականության գործիքը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանը կարծում է, որ ամբողջ աշխարհն իրեն պարտական է, և բոլորը պետք է գան ու իրենց փոխարեն կռվեն Ադրբեջանի դեմ։ Նրանց անհիմն պնդումները չեն ընդունվում, հետո Երևանում վիրավորվում են բոլորից»,- ասաց նա։

Հաջիևի խոսքով, ՀԱՊԿ անդամները լավ գիտեն՝ «Հայաստանը երկակի խաղ է խաղում: Օրինակ, վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Երևանը հրաժարվեց կազմակերպության զորավարժություններն անցկացնել իր տարածքում»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական