Քաղաքական

«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

«Լաչինի միջանցքն այժմ գրեթե երեք ամիս փակ է նորմալ երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը ներկայացրեց շարունակվող արգելափակման հետևանքները՝ այդ թվում՝ հարյուրավոր բաժանված ընտանիքների վրա: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,- ասվում է դեսպանի թիվիթերյան գրառման մեջ։