Նիկոլ Փաշինյանն ահաբեկչական ակտ է որակել Լաչինի միջանցքում մարտի 5-ի միջադեպը
Քաղաքական
9 Մարտի, 11:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։
Փաշինյանը, շեշտելով փաստը, որ դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանները ծնունդով Ղարաբաղից են, հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի իրենք ԼՂ հայության ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը. «Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, որ այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրող մարդկանց հետ։ Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել»։
Հետևեք մեզ Telegram-ում