Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուիս Բոնոյին. կարևորվել է ԼՂ փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը

Քաղաքական

7 Մարտի, 16:04

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը նաև անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում կարևորել եմ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը