Քաղաքական

Նախատեսվում է այցելություն Վաշինգտոն, Ուկրաինա, այնուհետև Փարիզ և Լոնդոն. Առնոլդ Բլեյան

Մարտի 4-ին տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության քաղխորհրդի անդամ և կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Առնոլդ Բլեյանը հայտարարեց, որ իրենց թիմը լսելի և տեսանելի է դարձրել հասարակության այն շերտի ձայնը, որը ներկայացված չէ աԺ-ում։ 

«Հանդիպումներ ենք ունեցել Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Եվրամիության, Բուլղարիայի, Նիդերլանդների Թագավորության, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանների, փոխդեսպանների և այլ ներկայացուցիչների հետ։

Անցյալ տարվա դեկտեմբերին այցելեցինք Միացյալ Նահանգների արևելյան շրջաններ՝ սերտ աշխատելով Նահանգներում մեր դեսպանության հետ, չափազանց կարևոր հանդիպումներ ունեցանք, թե՛ ուղեղային կենտրոններում, թե՛ պաշտոնյանների հետ»։

Առնոլդ Բլեյանի խոսքով՝ նախատեսվում է այցելություն Վաշինգտոն, Ուկրաինա, այնուհետև Փարիզ և Լոնդոն։