Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան 1 ℃

Рус Eng

Որոշում ունենք մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Քաղաքական

5 Մարտի, 20:33

Մարտի 4-ին տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության քաղխորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

«Այդ ուղղությամբ մենք սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, քննարկումներն ու հանդիպումները՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Քաղաքական պատկերն ամբողջանալուն պես կորոշվի նաև, թե ինչ դիրքերից հանդես կգանք այդ ընտրություններին։ Վերջնական որոշումը կթողնենք քաղաքական խորհրդի հայեցողությանը»,- հայտարարեց Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ սա լինելու կուսակցության ամենակարևոր ընտրական քննությունը։

Մարտին Սիսիանում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունը չմասնակցելու որոշում ունի։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում