Քաղաքական

Որոշել են պահել պետության կառավարման մոդելը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը։

Միաժամանակ, ըստ նրա, վարչապետի, գործադիր իշխանության և այլ մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին. «Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դա «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Այս փուլում ձևավորում ենք նոր հանձնաժողով: Նախկին հանձնաժողովը համապատասխան ժամկետում իրականացրեց իր լիազորությունները: Մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»։