Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

«Բացառված է, որ լինի կոռուպցիոն դեպք, ու պատշաճ մակարդակով քննության չառնվի». վարչապետ

Քաղաքական

1 Մարտի, 17:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այն սկզբունքային նշանակության հարց է. «Այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու»,- ասել է Փաշինյանը՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան։

Անդրադառնալով ընդդիմության հրապարակած փաստերին՝ վարչապետը նշել է, որ իրավապահներն այդ ամենով հետաքրքրվում են. «Վստահեցնում եմ՝ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանում։ Երբ ասում եք համակարգային, ամենակարևոր բանը դա է՝ բացառված է, որ լինի որևէ կոռուպցիոն դեպք, ու այն պատշաճ քննության չառնվի»։

Ըստ վարչապետի՝ կոռուպցիան կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ. «Իմ դիրքորոշումը շարունակում է մնալ շատ հստակ. հանրային կառավարման ոլորտում և դատական համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում