Քաղաքական

Փոխանցվել է խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի տարբերակը. Ադրբեջանը դեռ չի արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք», - ասել է նա՝ նշելով, որ արձագանքը որոշակի ժամանակ է պահանջում։

Փաշինյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ. «Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, անկախ առերես հանդիպումներից՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և դրանք միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում։ Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ, նաև դրա արձագանքին ենք սպասում։ Իսկ առաջարկները, որ մենք արել ենք նախկինում կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ»։