Քաղաքական

Ընդդիմությունն այս անգամ էլ չի մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս անգամ էլ չեն մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

«Նախկինում կայացրած որոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Խամոյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները խորհրդարան վերադառնալուց հետո չեն մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Հայկ Մագոյան