ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե կան շատ ուժեր, որոնք ուզում են ներազդել պետության վրա։
«Մենք մեր պետությունը պետք է պաշտպանենք նման ազդեցություններից»,- ասել է նա՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով օտարերկրացի քաղաքացիների մուտքը ՀՀ թույլատրելու խնդրին։
«Երբ մենք ասում ենք «համազգային», ինձ մոտ խոսք է գնում՝ երբ խոսքը գնում է 7-8 մլն հայության մասին, ընդհանուր համազգայինն ո՞վ է որոշում, որտե՞ղ է որոշվում, ո՞ւմ է իրավունք վերապահված որոշելու, թե ո՞րն է համազգային»,- նշել է պատգամավորը՝ մեկնաբանելով. «Երբ մենք ասում ենք համազգային՝ կապված ՀՀ-ի հետ, մենք նկատի ունենք ՀՀ քաղաքացիների հավաքական շահը»։
Վիգեն Խաչատրյանը նաև նշել է, թե այսօր ՀՀ-ում կան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, որոնք իրենց համարում են վերպետական. «Եւ բացահայտ դրա մասին խոսում են՝ ասելով, որ իրենք վերպետական են»։