Քաղաքական

Հայաստանի և Իրանի լավ հարաբերությունները որևէ երկրի վնաս չեն հասցնում

Ժնևում տեղի է ունեցել ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները բխում են ողջ տարածաշրջանի շահերից և վնաս չեն հասցնում ոչ մի երկրի. «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,- ասել է նա:

Արարատ Միրզոյանն էլ գոհունակություն է հայտնել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը հարգելու և տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխության բացակայության Իրանի վարած քաղաքականությունից։