Քաղաքական

Ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»․ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը

Ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»․ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ասված է  ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարության մեջ։

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի շարժական անջատումներ։

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազամատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի շարժական անջատումներ, ինչի արդյունքում ծանրագույն իրավիճակում հայտնվել է 120 հազար մարդ, ներառյալ՝ 30 000 երեխա: Այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության և կյանքի համար և խախտում է Ժնևի կոնվենցիաները և 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար։ Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը», – ասվում է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական