Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ.
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հարցեր, «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը», ինչպես նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը ԼՂ-ում։
Բայրամովը կրկին անհիմն է համարել պնդումները, թե Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչը հումանիտար աղետի հիմք է: